Հասկանալ այն, թե ինչ ծրագրեր ունի Ռուսաստանը և ինչպիսին է նրա քաղաքականությունը, հավատացեք պետք չէ լինել գիտնական. Գիորգի Մարգվելաշվիլի
Հասկանալ այն, թե ինչ ծրագրեր ունի Ռուսաստանը և ինչպիսին է նրա քաղաքականությունը, հավատացեք պետք չէ լինել գիտնական,-այս հայտարարությունը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին արել է Բրյուսելի համաժողովի շրջանակներում կազմակերպված, եվրաատլանտյան ինտեգրման գործընթացի նորացման թեմային նվիրված միջոցառմանը:
Գիորգի Մարգվելաշվիլին նշել է, որ Ռուսաստանից բխող սպառնալիքների մասին խոսելիս, պետք է ներկայացնել միասնական պատկերը և ոչ թե հարցերի տարանջատում, օրինակ Ռուսաստան-Վրաստան և Ռուսաստան-ՈՒկրաինա հակամարտությունների:
«Եթե մենք չենք ցանկանում լսել ռուսներին, չենք ցանկանում լսել Ռուսաստանի նախագահ Պուտինին, ապա մենք չենք տեսնի թե ինչ է անում բռնազավթիչը: Հասկանալ այն, թե ինչ ծրագրեր ունի Ռուսաստանը և ինչպիսին է նրա քաղաքականությունը, հավատացեք պետք չէ լինել գիտնական: Ռուսները շատ ուղիղ գործողությունների են դիմում, և կարելի է ասել շատ առումով նաև անկեղծ են:
Օրեր առաջ լսել ենք Ռուսաստանի դաշնության հստակ դիրքորոշումը, և հասկացել, որ նրանք գնում են դեպի սառը պատերազմի: Մենք տեսել ենք, որ Ռուսաստանը Վրաստանի հանդեպ առ երես էր նաև 2007 թվականին և պատերազմից հետո:
Ռուսաստանը ցանկանում է վերահսկել հարևաններին և ցուցադրում է իր ուժերը»,-ասել է Գիորգի Մարգվելաշվիլին:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՈՒկրաինայի փոխվարչապետ Իվանա Կլիմպուշ-Ցինցաձեն, Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Կատարինա Մատերնովան, ՈՒկրաինայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը և Լրագրողներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan