Հարյուրավոր անօդաչու սարքեր են հարձակվել Մոսկվայի վրա՝ հրդեհ առաջացնելով Ռուսաստանի ամենամեծ «Վայլդբերիս»-ի պահեստում

11:49, 16.08.2026

Հարյուրավոր անօդաչու սարքեր են հարձակվել Մոսկվայի վրա՝ հրդեհ առաջացնելով Ռուսաստանի ամենամեծ «Վայլդբերիս»-ի պահեստում: Սա ընկերության ամենամեծ պահեստն է՝ ավելի քան 200,000 քառակուսի մետր մակերեսով: Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նաև Դոմոդեդովոյի պահեստում: Սա Ռուսաստանի ամենամեծ և ամենահայտնի «Ա» դասի արտադրական և լոգիստիկ համալիրներից մեկն է:

Ըստ հաղորդագրությունների՝ Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչում էր 600 անօդաչու սարք, որոնցից 201-ը ոչնչացվել է Մոսկվայի մարզում:

Մոսկվան հայտարարում է, որ թշնամու հարձակումներին ի պատասխան՝ ռուսական բանակը հարվածում է որոշումների կայացման կենտրոններին, գործարաններին և պահեստներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից՝ ՆԱՏՕ-ի մասնագետների հետ միասին:

Նմանատիպ