Հարկային փաստաթղթերը կեղծելու, բյուջեին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու և գույք թաքցնելու համար ձերբակալվել է երեք անձ
Հարկային փաստաթղթերը կեղծելու, բյուջեին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու և գույք թաքցնելու համար ձերբակալվել է երեք անձ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում կեղծ հարկային փաստաթղթերի պատրաստման և օգտագործման, պետությանը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և խարդախությամբ խոշոր չափերի գույքը թաքցնելու փաստով ձերբակալել են երեք անձի։ Տեղեկությունը տարածում է Քննչական ծառայությունը։

«Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով իրենց ղեկավարած ընկերություններից մեկի անունից 2016-2018 թվականներին հարկային մարմին են ներկայացրել ավելացված արժեքի հարկի ճշգրտված հայտարարագրեր, որոնք պարունակում են կեղծ տվյալներ՝ այդպիսով ստեղծելով 2 209 207 լարի ընդհանուր գումարի ֆիկտիվ ակտիվ, որը հետագայում օգտագործվել է բյուջեի նկատմամբ առկա հարկային պարտավորությունները հոգալու համար։

Հետաքննությամբ պարզվել է նաև, որ ամբաստանյալները ակնկալվող գույքային պատասխանատվությունից խուսափելու համար իրենց տնօրինության տակ գտնվող ընկերության 3 103 197 լարիի անշարժ և շարժական գույքը խարդախ գործարքների և կեղծ հարկային հաշիվների միջոցով փոխանցել են մեկ այլ ընկերության, այսպիսով պետությանը զրկելով նշված գույքը վաճառելու միջոցով ընկերության բյուջեին ունեցած պարտքը հատուցելու հնարավորությունից։ Միաժամանակ, վերոնշյալ խարդախ գործողության արդյունքում գործարքին մասնակցող ընկերությունը ստացել է այսպես կոչված ավելացված արժեքի հարկ՝ 1 146 101 լարիի չափով։

«Հետաքննության ընթացքում մեղադրյալի անվամբ անշարժ և շարժական գույքին, ինչպես նաև բանկային հաշիվներին արգելանք է դրվել՝ բյուջեին պատճառված վնասը վերականգնելու նպատակով»,- հայտնել են գերատեսչությունից։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի երկրորդ մասով, Վրաստանի քրեական օրենսգրքի 185-րդ և 205-րդ հոդվածների երկրորդ և երրորդ մասերով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով։