Հարկ լինելու դեպքում Զազա Սարալիձեն կհարցաքննվի. Նաթիա Մեզվրիշվիլի
Ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ, եթե հետաքննության ընթացքում կլինի Զազա Սարալիձեի հարցաքննման անհրաժեշտություն, ապա նա անպայման կհարցաքննվի:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մեզվրիշվիլին, ցախանոցի հետ կապված լրատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանզի ցախանոցը քանդվել է տեղի բնակչության որոշմամբ և այս գործին ոչ մի բարձրպաշտոնյա չի միջամտել:
«Այս գործողությունը իրականացվել է այն բանից հետո, ինչ վերցվել են հետաքննության համար անհրաժեշտ բոլոր ապացույցները: Ներքին գործերի նախարարությունը շարունակում է հետաքննությունը: Վկաները հարցաքննվում են այս րոպեներին և իրականացվում են համապատասխան հետաքննչական գործողություններ: Մենք հետաքննությունը վարում ենք մի քանի ուղղությամբ, կարևոր ուղղություններից մեկը այն անձանց հայտնաբերումն է, որոնք ճնշում են գործադրել հետաքննության ընթացքի վրա, ինչպես նաև հարցեր են առաջացել փորձաքննության եզրահանգման կապակցությամբ»,-հայտարարել է Մեզվրիշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan