Հարձակում է իրականացվել Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում գտնվող Սեւծովյան նավատորմի շտաբի վրա
«Guardian» հրապարակման տեղեկություններով՝ հարձակում է իրականացվել Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում գտնվող Սեւծովյան նավատորմի շտաբի վրա։
Սևաստոպոլ քաղաքի «նահանգապետ» Միխայիլ Ռազվոժաևն ասում է, որ հարձակման հետևանքով ոչ ոք չի զոհվել։
Ուկրաինան դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի արել հարձակման վերաբերյալ։