Հարցման համաձայն՝ Էմանուել Մակրոնի գործունեության հանդեպ հավանության ցուցանիշը նվազել է մինչև 14%

16:50, 15.11.2026

Հարցման համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը նվազել է՝ հասնելով 14%-ի։ Այս մասին են վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Ipsos-BVA ընկերության անցկացրած հարցման արդյունքները։

Հարցվածների 83%-ը բացասական է գնահատում նախագահի գործունեությունը։

Ipsos-BVA-ի գլխավոր տնօրենի տեղակալ Բրիս Տենտյուրիեի խոսքով՝ Մակրոնի նկատմամբ բացասական վերաբերմունքի մակարդակը հասել է այն կետին, որը նախկինում դիտվել էր Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի պարագայում։

Հարցումը նաև ցույց է տալիս վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուի գործունեության բացասական գնահատականը։ Հարցվածների միայն 19%-ն է գոհ նրա աշխատանքից, մինչդեռ 72%-ը դժգոհություն է հայտնում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում վարչապետի աջակցության ցուցանիշը նվազել է երեք տոկոսային կետով։

Կառավարության անդամների շրջանում ամենաբարձր ցուցանիշներն արձանագրել են արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը (40%) և ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը (24%)։ Հարցման համաձայն՝ կյանքի թանկացումը և բնակչության ֆինանսական վիճակը շարունակում են մնալ ֆրանսիացիների հիմնական մտահոգությունը։ Հարցվածների 60%-ը նշել է այս խնդիրը որպես իրենց հիմնական մտահոգություններից մեկը։

Նմանատիպ