Հարցման համաձայն, Հանրապետականների 45 տոկոսն աջակցում է Կոնգրեսի շենքի վրա իրականացրած գրոհին. «Բի Բի Սի»
Հանրապետականների 45 տոկոսը աջակցում է Կոնգրեսի շենքի վրա հարձակմանը: Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Բի Բի Սին»՝ հիմնվելով «Յու Գովի» սոցիոլոգիական հարցման տվյալներին:
«Բի Բի Սին» գրում է, որ ըստ սոցհարցումների, Հանրապետականների 43 տոկոսը դեմ է Կապիտոլիումի շենք ներխուժելուն ու նիստը խափանելուն:
Հարցման համաձայն, ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը Կապիտոլիումի վրա հարձակումը ընկալում է որպես ժողովրդավարության սպառնալիք, բայց կուսակցական գծի ուղղությամբ մեծ ճեղքվածք կա:
Խռովությունը ժողովրդավարության համար սպառնալիք է համարում դեմոկրատների 93, անկախ քաղաքացիների 55 և հանրապետականների 27 տոկոսը: Ինչպես գրում են լրատվամիջոցները, վերջին տարիների մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը գնալով բևեռանում է: