ZDF հեռուստաընկերության պատվերով անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը Գերմանիայում ամենահանրաճանաչն է։
Սոցիոլոգիական հարցումներում ծայրահեղ աջերն առաջին անգամ առաջ են անցել իշխող կոալիցիայում գտնվող Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն (CDU/CSU) պահպանողական բլոկից։
Հարցին, թե ում օգտին կքվեարկեին, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին այսօր, հարցվածների 26%-ը ձայնը կտար «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը, պահպանողական բլոկին՝ 25%-ը, «Կանաչներին»՝ 14%-ը, իսկ «Ձախերին»՝ 11%-ը։
Ինչ վերաբերում է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գործունեությանը, հարցվածների 65%-ը այն բացասական է գնահատում։ Մարտ ամսին անցկացված հարցման ժամանակ այս ցուցանիշը կազմում էր 57%։