Հարցը հետևյալն է, թույլ կտա թե ոչ աշխարհը նոր Հիտլերի ձևավորում, այս անգամ Փոքր Ասիայում. Նիկոլ Փաշինյան
Հարցը հետևյալն է, թույլ կտա թե ոչ աշխարհը նոր Հիտլերի ձևավորում, այս անգամ Փոքր Ասիայում,- այս մասին բնակչությանը ուղղված իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, որոշ երկրներ չկարողացան պատշաճ գնահատական տալ սպառնալիքին:
«Նրանք այդ հարցը տեսնում են միայն Լեռնային Ղարաբաղի համատեքստում և կարծում են, որ դա կլինի խաղաղություն` տարածքի դիմաց: Սա մեզ համար անընդունելի է: 1938 թվականի Մյունխենի համաձայնագրով, խաղաղության դիմաց, Եվրոպայի մի մասը Չեխոսլովակիան զիջեց Գերմանիային: Հետագայում ինչ եղավ բոլորդ գիտեք: Հիմա հարցն այն է, թե արդյոք աշխարհը թույլ կտ նոր Հիտլերի ստեղծում այս անգամ ՝ Փոքր Ասիայում: Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ պատերազմը սկսվեց հանկարծակի: Մենք գիտեինք և տեղեկացված էինք, սակայն չգիտեինք, թե երբ և ինչպես է տեղի ունենալու այդ հարձակումը: Արցախի պաշտպանական բանակը հերոսական մարտեր է վարել պատերազմի սկզբից: Թուրք-ադրբեջանական վարձկան ահաբեկիչների դաշինքը ծանր հարված հասցրեց Արցախին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: