Հարավկորեական մամուլի լրատվությամբ Հյուսիսային Կորեան փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ
Հյուսիսային Կորեան փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ,-այս մասին լուրը տարածում է Հարավային Կորեայի մամուլը:
Ինչպես հայտնի է, փոքր հեռավորության վրա գործող հրթիռները փորձարկել են երկրի արևմտյան ափերի մոտ: Նրանք թռել են 250 կիլոմետր և ընկել ծովը: Փհենյանում տեղի ունեցածի կապակցությամբ մեկնաբանություն չեն արել:
Բալիստիկ հրթիռների փորձարկումից երկու օր շուտ, Հյուսիսային Կորեայում փորձարկել են երկու անհայտ հրթիռ, որոնք Ճապոնական ծովի ուղղությամբ թռել են 430 կիլոմետր: Դրա հետ կապված Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ հրթիռները փորձարկել են իր անձնական վերահսկողության ներքո: Հյուսիսային Կորեայի լիդերի պարզաբանմամբ, փորձարկումը Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների կապակցությամբ զգուշացում էր:
Պաշտոնական Փհենյանը միջուկային փորձարկումների դադարեցման մասին հայտարարել էր 2018 թվականի ապրիլին: Նշված որոշումը ընդունվել էր Կիմ Չեն Ինի և Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպման ժամանակ: Սակայն լիդերների միջև երկրորդ հանդիպումը ավարտվել էր անարդյունք: