Հարավային Կորեայում չեղարկվել է ռազմական դրությունը

10:18, 04.12.2024

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկի կաբինետը չեղարկել է արտակարգ դրությունը։

Նշված որոշումը կայացրել է նախագահի կաբինետը՝ Յուն Սոկի պահանջից հետո։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այն բանից հետո, երբ նախագահը հայտարարեց ռազմական դրությունը չեղարկելու մասին, Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված մարդիկ սկսեցին տոնել։

Տեղեկության համար՝ նախկինում Հարավային Կորեայի նախագահը երկրում արտակարգ դրություն էր հայտարարել և նշել, որ դրանով կվերականգնի ազատ և ժողովրդավարական երկիրը։ Ռազմական դրություն հայտարարելուց հետո օրենսդիր մարմնի մուտքն արգելափակվել է ոստիկանների կողմից, բախում է տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև։ Ավելի ուշ Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է արտահայտվել երկրում ռազմական դրության վերացմանը։

Նմանատիպ