Հարավային Կորեայում ավիավթարի զոհերի թիվը հասել է 122-ի

11:00, 29.12.2024

Հարավային Կորեայում ավիավթարի զոհերի թիվը հասել է 122-ի։ Հրշեջ ծառայության հաղորդմամբ, ենթադրվում է, որ մնացած ուղևորների և անձնակազմի մեծ մասը մահացել է:

Հրշեջ ծառայության տվյալներով՝ փրկվածների թիվն այս պահին չի փոխվել, սակայն հաստատվել է, որ երկու փրկվածներն էլ անձնակազմի անդամներ են։

Նախագահի պաշտոնակատար Չոյ Սանգ-Մոկը տարածքը հայտարարել է հատուկ աղետի գոտի։

Մուանի միջազգային օդանավակայանից չեղարկվել են ներքին և միջազգային բոլոր չվերթները։

Հիշեցնենք, որ ավիավթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:00-ին։ Ինքնաթիռում եղել է 181 մարդ։ Jeju Air-ի ինքնաթիռը Թաիլանդից, Բանգկոկից վայրէջք է կատարել Մուանի օդանավակայանում, երբ դուրս է եկել թռիչքուղուց, բախվել պատին և բռնկվել:

Նմանատիպ