Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է երկրում ռազմական դրությունը չեղարկելու օգտին

21:43, 03.12.2024

Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է երկրում ռազմական դրությունը չեղարկելու օգտին։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս որոշմանը կողմ են քվեարկել Հարավային Կորեայի օրենսդիր մարմնում հավաքված բոլոր 190 պատգամավորները։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ խորհրդարան են մտել զինվորականները։ Շենքի մոտ, որտեղ բախում է տեղի ունեցել ոստիկանների հետ, բողոքի ցույց է ընթանում։

Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահը քվեարկությունից հետո պետք է չեղարկի ռազմական դրության ռեժիմը։

Նմանատիպ