Հարավային Կորեայի նախագահն ԱՄՆ-ին կոչ է անում մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները

16:17, 22.09.2026
Հարավային Կորեայի նախագահն ԱՄՆ-ին կոչ է անում մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հոդված է հրապարակել «Նյու Յորք Թայմս»-ը։
Ամերիկյան պարբերականի համաձայն՝ Լի Ջե Մյոնգը Հյուսիսային Կորեայի վերաբերյալ տասնամյակներ ի վեր գոյություն ունեցող քաղաքականությունից տարբերվող ուղի է ընտրում և ԱՄՆ-ին կոչ է անում մեղմացնել Փխենյանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ այն համաձայնագրի դիմաց, որը Հյուսիսային Կորեային կպարտավորեցնի սառեցնել սեփական սպառազինության ծրագրերը։
«Կարծում եմ՝ զգալի օգուտ կա փոխզիջումային համաձայնագրի մեջ, որը նախատեսում է հրաժարում այն պատժամիջոցներից, որոնք առանց այդ էլ այնքան էլ արդյունավետ չեն, և միջայրցամաքային բալիստիկ հրթիռների տեխնոլոգիայի հետագա զարգացման կասեցում», — նշել է Հարավային Կորեայի նախագահը։
Լի Ջե Մյոնգի խոսքով՝ որքան էլ նման գործարքն անընդունելի լինի, աշխարհը չունի դրա իրատեսական այլընտրանքը։

Նմանատիպ