Հարավային Կորեայի նախագահը, ապրիլի 11-ին, կմեկնի Վաշինգտոն

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեյ Ինը ապրիլի 11-ին, կնոջ հետ միասին կմեկնի Վաշինգտոն: Այս մասին տեղեկություն է տարածում Սպիտակ տունը: Երկու երկրների առաջնորդները քննարկելու են Կորեայի թերակղզու շուրջ առկա իրավիճակը և երկկողմ հարաբերությունները:

Հանդիպումը անցկացվելու է կորեական կողմի նախաձեռնությամբ: