Հարավային Կորեայի Դեջոն քաղաքում ավտոպահեստամասերի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, իսկ 60-ը՝ վնասվածքներ ստացել
Հարավային Կորեայի Դեջոն քաղաքի ավտոպահեստամասերի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիրավորներից 25-ի վիճակը ծանր է։
Կորեայի անվտանգության նախարարության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է ուրբաթ օրը։ Նրանց խոսքով՝ գործարանը պատկանում էր «Anjun Industrial» ընկերությանը, որն արտադրում է շարժիչի փականներ և համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Hyundai Motor»-ը և «Kia Corp»-ը:
Ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ գործադիր տնօրեն Սոն Ջու-հվանը ներողություն է խնդրել և նշել, որ ընկերությունը լիովին կհամագործակցի իշխանությունների հետ։
Հրդեհի առաջացման պատճառը դեռևս անհայտ է։