Հարավային Կորեան հայտարարել է, որ նախազգուշական կրակ է բացել հյուսիսկորեական առևտրային նավի վրա, որը հատել էր երկու երկրների միջև վիճելի սահմանը
Հարավային Կորեան հայտարարել է, որ նախազգուշական կրակ է բացել հյուսիսկորեական առևտրային նավի վրա, որը հատել էր երկու երկրների միջև վիճելի սահմանը

Հարավային Կորեան հայտարարում է, որ կրակ է բացել հյուսիսկորեական առևտրային նավի վրա, որը հատել էր երկու երկրների միջև վիճելի սահմանը, հաղորդում է Associated Press-ը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, նավը հատել է Հյուսիսային Կորեայի սահմանային գիծը Բանգնյոնգ կղզու մոտ առավոտյան ժամը 5-ի սահմաններում, սակայն հետ է շրջվել, երբ հարավկորեական ուժերը ձայնային նախազգուշացում են տվել և նախազգուշական կրակոցներ արձակել։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք հյուսիսկորեական ուժերը պատասխան կրակ են բացել։

Հրապարակման համաձայն, հարավկորեական ուժերը հաճախ նախազգուշական կրակոցներ են արձակել՝ հետ մղելու հյուսիսկորեական պարեկային կամ առևտրային նավերը, որոնք մտնում են իրենց տարածքային ջրեր։

Հյուսիսային և Հարավային Կորեայի միջև վիճելի սահմանը հաճախ հակամարտության աղբյուր է։ 2010 թվականին ընդհանուր առմամբ 50 հարավկորեացի է զոհվել, երբ Հյուսիսային հրետակոծել է հարավկորեական կղզին և հարավկորեական ռազմածովային նավը։