Հարավային Աֆրիկայում հրաձգությունների հետևանքով 28 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել
Հարավային Աֆրիկայում մի քանի ժամվա ինտերվալով տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով 28 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել։
Վերջին դեպքը տեղի է ունեցել Հոհանեսբուրգի մերձակայքում գտնվող բարերից մեկում, որտեղ զինված անձինք ներխուժել են և կրակ բացել։ Հարձակմանը զոհ է գնացել 18 մարդ, 14-ը՝ վիրավորվել։ Հարձակվողները նախ կրակ են բացել բարից դուրս գտնվող անձանց վրա, ապա ներխուժել շենք։ Տարածքը լքելիս նրանք կրակի են տվել դրսում կանգնեցված երկու ավտոմեքենա։
Ոստիկանության տվյալներով՝ վիրավորների թվում, տեղացիներից բացի, կան մարդիկ Լեսոթոյից և Եթովպիայից։ Հարձակման мотив է դիտարկվում կողոպուտը։
Եվս մեկ հարձակում տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամերին, Քեյփթաունի մոտ գտնվող փոքր բնակավայրում՝ ժամանցի օբյեկտի հարևանությամբ։
Այս պահի դրությամբ ոչ մի կասկածյալ ձերբակալված չէ։
Մի քանի օր առաջ զինված հարձակման հետևանքով 11 մարդ էր զոհվել նաև Դուրբան քաղաքում։