Հանրայնացվելու է մանկապարտեզների սննդակարգը, որպեսզի որոշ մարդիկ չմոլորեցնեն հանրությանը. Կախա Կալաձե
Հանրայնացվելու է մանկապարտեզների սննդակարգը, որպեսզի որոշ մարդիկ չմոլորեցնեն հանրությանը. Կախա Կալաձե

Մսուր-մանկապարտեզների սննդակարգի հետ կապված մեղադրանքները կեղծ և անհիմն են,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը՝ կառավարության նիստին: Կախա Կալաձեի խոսքով, տեղեկությունը, որ քաղաքապետարանը երեխաների սննդի մենյուն կրճատել է, բացարձակ սուտ է:

Թբիլիսիի քաղաքապետը այսօրվա կառավարության նիստին ներկայացրել է հինգ օրվա սննդակարգը: Նրա խոսքով, սնունդը պարունակում է հիմնականում սպիտակուցային մթերքներ:

 

«Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամը երկար ժամանակ նշում էր, որ Վրաստանում մսուր-մանկապարտեզների մենյուի կալորիականությունը չէր համապատասխանում եվրոպական չափանիշներին: Համապատասխնաբար, 2017 թվականի հոկտեմբերին, Վրաստանի կառավարությունը կայացրել է որոշում, համաձայն որի, սահմանվել է կալորիականության նոր նորմա: Ըստ նշված կալորիականության, հաստատվել է մենյուն՝ միջազգային նորմերի և չափանիշների համապատասխան: Գոյություն ունեցող սննդակարգում ավելացել է սպիտակուցային մթերքների քանակը, այդ թվում, մսի, ձկան, պանրի և կանթամթերքները և նվազել է երեխաների առողջության համար վնասակար աղի և շաքարավազի օրական նորման: Մենք չենք կարող թույլ տալ քաղաքական շահարկումներ այնպիսի կարևոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր երեխաների առողջությանը: Այստեղ կարևոր խոսքն ասում են մասնագետները և մենք պարտավոր ենք պաշտպանել նրանց հանձնարարականները: Ցանկանում եմ ներկայացնել սննդակարգը, թե ինչով է սնվում մեր ապագա սերունդը, սա կբաժանվի քաղաքապետարանին և կհանրայնացվի, որպեսզի որոշ մարդիկ չմոլորեցնեն հանրությանը»,- հայտարարել է Կախա Կալաձեն: