Հանրային ռեեստրը շինարարության թույլտվություն տվող մարմին չէ. Ռատի Բրեգաձե
Հանրային ռեեստրը շինարարության թույլտվություն տվող մարմին չէ. Ռատի Բրեգաձե

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն կառավարության անդամների հետ միասին ներկա է գտնվել, Բաթումիում շենքի փլուզման հետևանքով զոհվածների քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը, որտեղ պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

Նախարարը ևս մեկ անգամ պարզաբանել է, որ Հանրային ռեեստրը շինարարության թույլտվություն տվող մարմին չէ:

«Տեղեկատվություն է տարածել նաև հենց Հանրային ռեեստրը, եղել է նաև հարցազրույց, հանրությանը էլ ավելի հասկանալի դարձնելու համար, Հանրային ռեեստրը շինարարության թույլտվություն տվող մարմին չէ: Հետևաբար, հանրային ռեեստրի հետ կապված բոլոր նման հարցերը ճիշտ չեն», – ասել է Ռատի Բրեգաձեն:

Բաթումիում, մայիսի 26-ի փողոցի բնակելի շենքի մի մասը փլուզվել է հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում: Զոհվել է իննը մարդ, վիրավորվել է մեկը: Ներքին գործերի նախարարությունը շենքի փլուզման փաստով ընթացող հետաքննության շրջանակներում ձերբակալել է երեք մարդու: Դատախազությունը նրանց մեղադրանք է առաջադրել շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները խախտելու համար, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան և ծանր հետևանքների: Դատարանը ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել բանտարկությունը: