Հանրային հեռարձակողի քաղաքի կենտրոնից հեռացնելու վերաբերյալ քննադատությունները անհասկանալի են. Կվիրիկաշվիլի
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ իր համար անհասկանալի է հանրային հեռարձակողի շենքի՝ մայրաքաղաքի կենտրոնից հեռացման կապակցությամբ քննադատությունը: Այս մասին վարչապետը հայտարարել է խորհրդարանային փոքրամասնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշել է վարչապետը ընդիմությունը կքննադատեր նաև հանրային հեռուստատեսության շենքի կառուցումը քաղաքի կենտրոնում:
«Ինչ վերաբերում է հանրային հեռուստատեսությանը, ապա եթե մենք նոր շենք կառուցեինք քաղաքի կենտրոնում դուք կքննադատեիք մեզ, այժմ ծրագրում ենք շենքը կառուցել կենտրոնից հեռու դուք կրկին քննադատում եք, իմ համար դա անհասկանալի է»,- նշել է Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan