Վրաստանի Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունը հայտարարություն է ընդունել ի աջակցություն Առաջին ալիքի լրագրողների։
Հայտարարության համաձայն՝ որոշակի քաղաքական շրջանակներ և անհատներ շարունակում են սպառնալիքներով ուղեկցվող ոտնձգություններն ու վիրավորանքները հեռարձակողի և նրա լրագրողների նկատմամբ։ Հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում քաղաքական ուժերի կողմից Հանրային հեռարձակողի գործողությունների օրակարգին անբողոքելի և կոպիտ միջամտությունը, դրա վրա քաղաքական ազդեցության բոլորովին անհեռանկար փորձը և հայտարարում է, որ մինչև վերջ պաշտպանելու է հանրային հեռարձակման գաղափարը։