Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհուրդը չի բավարարել Զվիադ Ռատիանիի հայցը և ուժի մեջ է թողել հեռարձակողի ինքնակարգավորման մարմնի որոշումը
Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհուրդը չի բավարարել Զվիադ Ռատիանիի հայցը և ուժի մեջ է թողել հեռարձակողի ինքնակարգավորման մարմնի որոշումը:
Հայցվոր կողմը բողոքում էր հանրային հեռարձակողի ինքնակարգավորման մարմնի որոշման դեմ:
Խորհուրդը Զվիադ Ռատիանիի հայցը քննարկել է երեք մասով և դրել քվեարկության:
Խորհրդի նիստին քննարկել են հետևյալ հարցերը, դրանք են Զվիադ Ռատիանիի գործը լուսաբանելիս պաշտպանված են եղել թե ոչ նորմերը, արդյոք լուսաբանելու ժամանակ զգացվել են ատելության նշաններ և երրորդը խախտվել են թե ոչ անձի անձնական անձեռնմխելիության սկզբունքները:
Խորհրդի այսօրվա նիստին ներկա է գտնվել 6 անդամ, նիստին ներկա չեն գտնվել խորհրդի անդամ Գրիգոլ Գոգելիան և խորհրդի անդամ Իրակլի Պապավան:
Քվեարկության ժամանակ, խորհրդի անդամներ Քեթի Մսխիլաձեն և Իրինա Փուտկարաձեն գտել են, որ Զվիադ Ռատիանիի կապակցությամբ նյութի լուսաբանման ժամանակ խախտվել են առաջին և երկրորդ կետերը: Խորհրդի մնացած անդամները գտնում են, որ նորմերը չեն խախտվել:
Ինչ վերաբերում է անձնական անձեռնմխելիության սկզբունքին, ապա այստեղ նույնպես Քեթի Մսխիլաձեն և Իրինա Փուտկարաձեն գտել են, որ նորմերը խախտվել են, Գիա Նիժարաձեն ձեռնպահ է մնացել, իսկ խորհրդի մյուս անդամները չեն նախատեսել այդ մեղադրանքը:
Հեղինակ -
Edgar Barsegyan