Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի նախագահ են ընտրել Իրինա Փուտկարաձեին
Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի նախագահ են ընտրել Իրինա Փուտկարաձեին

Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի նախագահ են ընտրել Իրինա Փուտկարաձեին:

Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի նիստն անցկացվել է այսօր: Նիստին 9 անդամից ներկա էր 7-ը: Իրինա Փուտկարաձեն ստացել է 5 ձայն:

Իրինա Փուտկարաձեն մինչ այդ հոգաբարձական խորհրդի նախագահի տեղակալ էր: Համապատասխանաբար, թափուր է դարձել այդ պաշտոնը: Այսօրվա նիստին կայացել է քվեարկություն: Տեղակալների թեկնածուներ են առաջադրվել Քեթևան Մսխիլաձեն և Իզաբելա Օսիպովան: Իզաբելա Օսիպովան ստացել է վեց ձայն, իսկ Քեթի Մսխիլաձեն՝ մեկ ձայն:

Հոգաբարձական խորհրդի նախագահի պաշտոնն այն բանից հետո է դարձել թափուր, երբ նախկին նախագահ Գրիգոլ Գոգելայի իրավասությունների ժամկետը լրացել է: