2017 թվականը հանրային հեռարձակողի համար երկարաժամկետ զարգացման համար նախապատրաստման տարի էր. Իրինա Փուտկարաձե
2017 թվականը հանրային հեռարձակողի համար երկարաժամկետ զարգացման համար նախապատրաստման տարի էր,-այս մասին հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի նախագահի պարտականությունների կատարող Իրինա Փուտկարաձեն, հայտարարել է խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեի նիստին, հանրային հեռարձակողի 2017 թվականի հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ:
«Ներկայացնում եմ լրատվություն հանրային հեռարձակողի 2017 թվականի հաշվետվության մասին: Կանցնեմ բյուջեի կատարման վրա, սակայն ցանկանում եմ երկու խոսքով նշել, որ օրենքը պարտադրում է մեզ կառավարվենք երկու կառավարվող փաստաթղթով, դրանք են ծրագրային առաջնահերթություններ և հեռարձակման քաղաքականությունը: Ինչ վերաբերում է հեռարձակողի 2017 թվականի բյուջեի կատարմանը, ապա ասեմ, որ 2017 թվականը հանրային հեռարձակողի համար երկարաժամկետ զարգացման համար նախապատրաստման տարի էր: Կոնկրետ, հեռարձակողի ղեկավարությունը նպատակ էր դրել վերազինել հեռարձակողի ինֆրակառուցվածքը: Այդ ուղղությամբ մշակվել է բազմատարյա ծրագիր, որի մի մասը հնարավոր եղավ իրականացնել 2017 թվականին»,-հայտարարել է Փուտկարաձեն:
Նրա խոսքերով, 2017 թվականին ընդունվել է մի քանի կարևոր որոշում, այդ թվում պատրաստվել է հեռուստատեսության տեխնիկական վերազինման պլանը, ինչպես նաև վերջնականապես ընդունվել է հեռուստատեսության նոր շենքի կառուցման որոշումը:
Հեղինակ -
Edgar Barsegyan