Իրինա Փուտկարաձեն Գիգա Բոկերիային՝ հանրային հեռարձակողի կապակցությամբ ընդհանրապես ձայն չպետք է հանեք, ձեր իշխանությունները այն դրել էր իր գրպանը
Իրինա Փուտկարաձեն Գիգա Բոկերիային՝ հանրային հեռարձակողի կապակցությամբ ընդհանրապես ձայն չպետք է հանեք, ձեր իշխանությունները այն դրել էր իր գրպանը

Դուք հանրային հեռարձակողի կապակցությամբ ընդհանրապես ձայն չպետք է հանեք, քանզի ձեր իշխանությունն էր, երբ հանրային հեռարձակողը դրված էր գրպանում,-այսպես է դիմել հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի նախագահի պարտավորությունների կատարող, Իրինա Փուտկարաձեն խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նիստին, «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգա Բոկերիային:

Մարդու իրավունքների կոմիտեի այսօրվա նիստին քննարկել են հանրային հեռարձակողի 2017 թվականի գործունեության հաշվետվությունը և վեց ձայնով աջակցել դրան:

Խորհրդարանային փոքրամասնության անդամ Գիգա Բոկերիան հետաքրքրվել է հանրային հեռարձակողի 2017 թվականի վարկանիշով և հարցով դիմել Իրինա Փուտկարաձեին:

«Դուք հանրային հեռարձակողի կապակցությամբ ընդհանրապես ձայն չպետք է հանեք, քանզի ձեր իշխանությունն էր, երբ հանրային հեռարձակողը դրված էր գրպանում: Ձեր իշխանությունները անում էին այնպիսի վատ արարքներ, որ ամոթալի է, երբ դուք զրուցում եք հանրային հեռարձակողի մասին: Պետական հեռուստատեսությունը ձերն էր, այսօր այս հեռուստատեսությունը նախկինի նման չէ, որը դուք դրել էիք ձեր գրպանը»,-նշել է Իրինա Փուտկարաձեն: