Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամին տրված հոնորարի հարցով աուդիտի ծառայությունը դիմել է դատախազությանը
Աուդիտի ծառայությունը դատախազությանը դիմել է Հանրային հեռարձակողի հետ կապված զեկույցի մի մասի շուրջ հետաքննություն սկսելու նպատակով:
Ինչպես մեկնաբանել են Առաջին ալիքին Աուդիտի ծառայությունում, դատախազությանն ուղարկվել է աուդիտի զեկույցի այն մասը, որի համաձայն, հեռարձակողը աննպատակ հոնորարներ է տվել:
Մասնավորապես, ըստ աուդիտի եզրահանգման, Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի որոշմամբ, կասեցվել է հոգաբարձական խորհրդի նախկին անդամի խորհրդում ունեցած իրավասություննները, սակայն դրանից հետո նա 5 ամսվա ընթացքում անհիմն կերպով ստացել է 12 800 լարի: