Հանրային հեռարձակողի եթերում Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հարցազրույցը տեղի կունենա հինգշաբթի, ժամը 22:00-ին
Հինգշաբթի ժամը 22:00-ին Հանրային հեռարձակողի եթերում տեղի կունենա հարցազրույց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
Հարցազրույցի վերաբերյալ նախաձեռնությունը Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է դեկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցում։
Վրաստանի Առաջին ալիքը հայտարարել է, որ հեռուստաալիքը պատրաստ է անհապաղ ուղիղ եթեր հրավիրել Սալոմե Զուրաբիշվիլիին։
Նախագահի ներկայացուցիչը Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է, որ հարցազրույցը կարող է նշանակվել երեքշաբթի կամ չորեքշաբթի։
Ի վերջո, որոշվեց, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հարցազրույցը Առաջին ալիքով կանցկացվի հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին։