Հանրային հեռարձակողը ստեղծել է երկու կարևոր պլատֆորմ, յոթ լեզվով վեբկայք և բազմապիսի Վրաստան նախագիծը. Իրինա Փուտկարաձե
Հանրային հեռարձակողը ստեղծել է երկու կարևոր պլատֆորմ, յոթ լեզվով վեբկայք և բազմապիսի Վրաստան նախագիծը. Իրինա Փուտկարաձե

Հանրային հեռարձակողի առաջնահերթություններից մեկն է ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռարձակումը,- այս հայտարարությունը խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հարցերով կոմիտեի նիստին արել է, հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ, Իրինա Փուտկարաձեն:

Խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ, Փուտկարաձեն խոսել է նաև ժողովրդական պաշտպանի 2016 թվականի հանձնարարականների մասին:

Ինչպես հայտարարել է Իրինա Փուտկարաձեն, անցած տարի հանրային հեռարձակողում ստեղծվել է միավորված 7 լեզվանի վեբ-պլատֆորմ, որտեղ հիմնական շեշտը դրվել է ոչ միայն ազգային փոքրամասնությունների, այլ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց վրա:

«Ստեղծվել է կարևոր նախագիծ «բազմապիսի Վրաստան», որի շրջանակներում ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր հանրային հեռարձակողի և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների միջև: Ստեղծվել է հատուկ խումբ, որտեղ միավորվել են Վրաստանում գործող ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ժողովրդական պաշտպանի ապարատի աշխատակիցները: Նախագծի նպատակն է աջակցել Վրաստանում բնակվող էթնիկ ոչվրացիներին ինրենց լեզվով լրատվության ստանալուն»,-ասել է Փուտկարաձեն: