Հանրային դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումն այսօր ավարտվում է
2026-2027 ուսումնական տարվա համար հանրային դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման վերջին փուլն այսօր ավարտվում է։
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ նշված փուլում երեխայի գրանցումը հնարավոր է այն հանրային դպրոցներում, որտեղ առկա են ազատ կամ նախորդ փուլերի ավարտից հետո ազատված տեղեր։
«Հանրային դպրոցներում առկա ազատ տեղերի, հերթափոխերի և սեկտորների մասին տեղեկատվությունը հասանելի է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի առցանց պորտալում։
Գրանցման համար ծնողը կամ օրինական ներկայացուցիչը ցանկալի հանրային դպրոց պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթղթի և երեխայի ծննդյան վկայականի պատճենները։
Լրացուցիչ տեղեկատվություն հնարավոր է ստանալ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի թեժ գծով՝ (+995 32) 2 200 220 կամ էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected]», — նշված է հաղորդագրության մեջ։