Հանրապետական հիվանդանոցում պատվաստանյութի կապակցությամբ հիմնախնդիր այսօր չի լինի, բոլորը կստանան «Աստրազենեկայի» երկրորդ դեղաչափը. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, սպասվում էր, որ նրանք վաղը կստանան «Աստրազենեկա» պատվաստանյութը, սակայն ամսաթիվը, երբ երկիրը կստանա լրացուցիչ դեղաչափեր, դեռ հստակեցված չէ:
Ըստ Գամղրելիձեի, հետևաբար, կարող են լինել որոշ ուշացումներ:
Այնուամենայնիվ, Գամղրելիձեն ասում է, որ հանրապետական հիվանդանոցում խնդիրը կվերացվի մեկ ժամվա ընթացքում, քանի որ որոշ լրացուցիչ դեղաչափեր են բերվել մարզերից:
«Բոլորն են պատասխանատու այս խնդրի համար: Մենք կիսում ենք այս պատասխանատվությունը Հանրապետական հիվանդանոցում տեղի ունեցածի համար: Մենք վաղը սպասում էինք «Աստրազենեկա» պատվաստանյութի դեղաշափերը, և դեռ հստակեցված չէ թե երբ կներմուծվի: Այդ պատճառով հնարավոր է որոշակի ուշացումներ լինեն, բայց դա չի ազդում բժշկական օգնության որակի վրա: Աստրազենեկայի երկրորդ դեղաչափը կատարվում է 8-12 շաբաթվա ընթացքում, երբ այն ունի հատկապես լավ այսպես կոչված՝ խթանող կամ ուժեղացնող ազդեցություն: Հանրապետական հիվանդանոցում այսօր խնդիր չի լինի, քանի որ մենք կենտրոնացրել ենք լրացուցիչ չափաբաժիններ Քութայիսիից, Գորիից, Մցխեթայից և Ռուսթավիից, և նրանց, ովքեր այսօր գրանցվել են Հանրապետականում, համոզված եմ, որ բոլորը կստանան համապատասխան երկրորդ դեղաչափը:
Ակտիվ կապ կա մատակարարի հետ, ճշտելու, թե երբ է առաքվելու «Աստրազենեկայի» 49 հազար դեղաչափ և, համապատասխանաբար, տեղի ունենա երկրորդ դեղաչափի տրամադրում: Ես ուզում եմ ընդգծել, որ դա խնդիրը կվերացվի հաջորդ ժամվա ընթացքում, և նրանք կկարողանան պատվաստվել», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: