Հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն՝ Իսլանդիայի բնակչության 52.5%-ը չի աջակցում Եվրամիությանը անդամակցելու բանակցությունների վերսկսմանը։
Նախնական արդյունքների համաձայն, Իսլանդիայում անցկացված հանրաքվեն՝ երկրի՝ Եվրամիությանը անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման հարցով, ավարտվել է այս առաջարկության հակառակորդների հաղթանակով: Այս մասին հայտնել է Իսլանդիայի հանրային հեռարձակող RUV-ը։
Նախնական արդյունքների համաձայն՝ ընտրողների 52.5%-ը քվեարկել է բանակցությունների վերսկսման դեմ, մինչդեռ 47.5%-ը՝ անդամակցությանը կողմ։
«Արդյունքը պարզ է, պատասխանը՝ «ոչ» է», – նշում է Իսլանդիայի հանրային հեռարձակողը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ մնացել է հաշվարկել միայն Հարավարևմտյան ընտրատարածքի տվյալները, սակայն, ըստ նրանց գնահատականների, մնացած ձայների քանակը այլևս չի կարող փոխել արդյունքը։