Հանցանքի կանխարգելման կենտրոնը և Պրոբացիայի ազգային գործակալությունը միավորվում են
Հանցանքի կանխարգելման կենտրոնը և Պրոբացիայի ազգային գործակալությունը միավորվում են

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին խորհրդարանի լիագումար նիստին հայտարարել է արդարադատության համակարգում գործող երկու հանրային իրավունքի իրավաբանական անձի միավորվելու մասին:

Ինչպես նշել է Թեա Ծուլուկիանին, Հանցանքի կանխարգելման կենտրոնը և Պրոբացիայի ազգային գործակալությունը միավորվում են:

«Առաջիկայում կիրականացվի պրոբացիայի համակարգի բարեփոխումը, որի արդյունքն է լինելու Պրոբացիայի ազգային գործակալության և հանցանքի կանխարգելման կենտրոնի՝ այս երկու հանրային իրավունքի իրավաբանական անձի միավորումը և նաև, ոչ կալանքային պատժի կատարման համակարգի բարեփոխումը: Գլխավոր շեշտը արվում է ռեսոցիալիզացիայի, վերանորոգման վրա, որպեսզի ավելի քիչ ծախսով ստանանք առավելագույն արդյունք՝ մեկ հանրային իրավունքի իրավաբանական անձի պայմաններում»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին: