Համոզված ենք, որ Վենեսուելայում գործողությունները կավարտվեն ժողովրդավարական ուժերի հաղթանակով. Մամուկա Բախտաձե
Համոզված ենք, որ Վենեսուելայում գործողությունները կավարտվեն ժողովրդավարական ուժերի հաղթանակով. Մամուկա Բախտաձե

Այն ինչ տեղի է ունենում Վենեսուելայում, ևս մեկ օրինակ է, որ ոչ մի քաղաքական ուժ չպետք է դուրս գա միջազգային իրավունքի դեմ: Դա ավարտվում է շատ ծանր հետևանքներով,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է ֆեյսբուկլայվի ժամանակ:

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ դեռևս անցած տարի, երբ Վենեսուելայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, երկիրը չի ճանաչել ընտրությունների արդյունքները:

«Դեռևս 2018 թվականին ասել ենք, որ Մադուրոյի ռեժիմը չի ընտրվել օրինական ճանապարհով: Այստեղից ելնելով, չնայած նրան, որ այս հարցը կանգնած է միջազգային օրակարգում, մենք մեր դիրքորոշումը գրանցել ենք անցած տարի: Մադուրոյի ռեժիմը շարունակում է երկրի ուզուրպացիան, որը պատկերվում է բնակչության վիճակի վրա: Մենք զարգացած աշխարհի կողքին ենք: Դրան ավելացել է այն, որ այս ռեժիմը դուրս է եկել միջազգային իրավական ճանապարհից և ճանաչել անօրեն բռնազավթված մեր տարածքները անկախ պետություն: Այն ինչ տեղի է ունենում Վենեսուելայում, ևս մեկ օրինակ է, որ ոչ մի քաղաքական ուժ չպետք է դուրս գա միջազգային իրավունքի դեմ: Դա ավարտվում է շատ ծանր հետևանքներով: Համոզված ենք, որ Վենեսուելայում գործողությունները կավարտվեն ժողովրդավարական ուժերի հաղթանակով»,-նշել է Վրաստանի վարչապետը:

Լրատվությունը տարածել է վարչապետի մամուլի ծառայությունը: