Համոզված եմ, որ կան կուսակցություններ, թե քաղաքական գործիչներ, ովքեր ցանկություն ունեն մտնել խորհրդարան, նրանք չպետք է համակերպվեն Սաակաշվիլու գերությունում գտնվելու հետ. Կախա Կալաձեունեն
Համոզված եմ, որ կան քաղաքական կուսակցություններ կամ քաղաքական գործիչներ, ովքեր ցանկանում են մուտք գործել խորհրդարան, բայց կրկնում եմ, նրանք պետք է հաղթահարեն և չհամակերպվեն նրա հետ, որ Սաակաշվիլիի պատանդության մեջ են, – այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, իշխող թիմը պատրաստ է քննարկել ընտրությունների շեմի հետ կապված հարցերը:
«Շեմի կապակցությամբ մենք բաց խոսել ենք և արվել է հայտարարություն, որ մենք զրոյից այն կհասցնենք երեք տոկոսի: Այս հայտարարությունն արվել է ֆասիլիտատոր դեսպանների հետ: Հնարավոր է դա քննարկել, որպեսզի բարելավենք ընտրական համակարգը իր շեմով: «Գիրչիի» մուտքի հետ կապված մենք ուրախ կլինենք, որ մուտք գործեն բոլոր քաղաքական գործիչները կամ կուսակցությունները, ովքեր ունեցել են հասարակության աջակցությունը: Համոզված եմ, որ կան քաղաքական կուսակցություններ կամ քաղաքական գործիչներ, ովքեր ցանկանում են մուտք գործել խորհրդարան, բայց կրկնում եմ, նրանք պետք է հաղթահարեն և չհամակերպվեն նրա հետ, որ Սաակաշվիլիի պատանդության մեջ են», – հայտարարել է Կալաձեն: