Համոզված եմ, որ 2018 թվականին զբոսաշրջիկների քանակը գերազանցելու է 8 միլիոնը
Համոզված եմ, որ 2018 թվականին զբոսաշրջիկների քանակը գերազանցելու է 8 միլիոնը

Զբոսաշրջությունը դարձել է մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը,-այս հայտարարությունը արել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, «Մոքս» հյուրանոցում զբոսաշրջության վարչության 2017 թվականի հաշվետվության շնորհանդեսի ժամանակ:

Ինչպես նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին, Զբոսաշրջությունը շատ կարևոր է բոլոր ոլորտների համար, քանզի զբոսաշրջությունից ստացված եկամուտը, ուղիղ պատկերվում է քաղաքացիների տնտեսական վիճակի վրա:

«Զբոսաշրջությունը դարձել է մեր երկրի տնտեսության կարևորագույն լոկոմոտիվը: 2017 թվականի տվյալներով, մեր երկիր է այցելել 7 մլն. ու կեսից ավելի միջազգային այցելու, որը համոզված եմ, որ գնալով աճելու է, ինչպես նաև համոզված եմ, որ 2018 թվականին այդ քանակը գերազանցելու է 8 միլիոնը: Գտնում եմ, որ լավ արդյունք է, երբ անցած տարի զբոսաշրջությունից ստացված եկամուտը գերազանցել է 2 մլրդ. 700 մլն. դոլարը»,-նշել է Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքերով, կառավարության 4 կետից բաղկացած պլանի հիմնական ուղղություններից մեկը տարածքային զարգացումն է, ինչպես նաև այս չորս ուղղությունները սերտ համագործակցության մեջ են իրար հետ:

«Չորս կետից բաղկացած հիմնական ուղղություններից մեկն է տարածքային զարգացումը, որը նշանակում է, որ աշխարհագրական դիրքը չպետք է հանդիսանա պատնեշ զբոսաշրջության ոլորտի զարգացման համար: Հենց այդ նպատակով ենք կառուցում ավտոբանը, դրան է ծառայում ձմեռային ինֆրակառուցվածքի զարգացումը, ինչպես նաև ծառայությունների ոլորտում հարկավոր ինֆրակառուցվածքի կմախքի ստեղծումը, որը ուղիղ արտացոլվում է զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա: Այդ ուղղությամբ կառավարության ջանքերը շարունակվելու են և համոզված եմ, որ զբոսաշրջության այս մակարդակը գնալով զարգանալու է»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: