Համազգային քննությունների անցկացման մանրամասները հայտնի կդառնան այսօր
Միասնական ազգային քննությունների, ընդհանուր մագիստրոսային քննությունների և ուսանողների գրանտային մրցույթի անցկացման ամսաթվերի և կարգերի սահմանման վերաբերյալ, այսօր Վրաստանի կառավարության վարչակազմում տեղի կունենա հատուկ ճեպազրույց:
Ճեպազրույցին մասնակցելու են ՝ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նունու Միցկևիչը, փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թամար Գաբունիան, միասնական ազգային քննությունների կենտրոնի ղեկավար Սոֆիո Գորգոձեն, հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամղրելիձեն և գիտության ոլորտում կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:
Ճեպազրույցը, որի ընթացքում հայտնի կդառնան միասնական ազգային քննությունների, ընդհանուր մագիստրոսային քննությունների և ուսանողների գրանտային մրցույթի անցկացման մանրամասները, Վրաստանի կառավարության վարչակազմում կսկսվի ժամը 14:00-ին: