Համավտում եմ, Վրաստանի և Ուկրաինայի միջև պատմական բարեկամական հարաբերությունները հետագայում կզարգանան, ի շահ վրաց և ուկրաինացի ժողովուրների բարօրության. Ուկրաինայի վարչապետ
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորում է Իրակլի Ղարիբաշվիլիին, Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
Նրանց խոսքով, պաշտոնական շնորհավորական նամակում ուշադրությունը կենտրոնացած է նաև Վրաստանի և Ուկրաինայի միջև պատմական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման վրա:
«Ուկրաինայի նախարարների կաբինետի և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Համավտում եմ, Վրաստանի և Ուկրաինայի միջև պատմական բարեկամական հարաբերությունները հետագայում կզարգանան, ի շահ վրաց և ուկրաինացի ժողովուրների բարօրության, և որ երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերը կնպաստեն ռազմավարական գործընկերությանը և մեր երկրներին առաջ կտանեն, դեպի Եվրոպական և Եվրաատլանտյան ինտեգրում:
Համոզված եմ, որ վրաց-ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներրորդ նստաշրջանի անցկացումը, նոր խթան կհաղորդի մեր երկրների միջև փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը:
Ուրախ կլինեմ առաջիկայում անձամբ հանդիպել ձեզ, ինչը թույլ կտա մեզ մանրամասնորեն քննարկել վրաց-ուկրաինական հարաբերությունների արդի հարցերի ամբողջական շրջանակը:
Մեծարգո վարչապետ, հաջողություն եմ մաղթում ձեզ ձեր պետական գործունեության մեջ, իսկ վրացի բարեկամ ժողովրդին ՝ խաղաղություն և բարգավաճում», – ասված է շնորհավորական ուղերձում: