Համավարակից տուժած ձեռնարկություններին օգնության նպատակով, Վրաստանը Համաշխարհային բանկից կստանա 85 միլիոն եվրո
Համավարակից տուժած ձեռնարկություններին օգնության նպատակով, Վրաստանը Համաշխարհային բանկից կստանա 85 միլիոն եվրո

Այսօր Վրաստանի և Համաշխարհային բանկի միջև ստորագրվեց համաձայնագիր, որի հիման վրա Վրաստանը կստանա 85 միլիոն եվրո արտոնյալ, երկարաժամկետ ֆինանսական միջոցներ, համավարակից տուժած միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին օգնելու համար:

Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագիծը նախատեսում է ստեղծել նոր, ակնթարթային վճարման համակարգ, ինչը նշանակում է ֆինանսական հատվածում նորարարական էկոհամակարգի ամրապնդում:

Ինչպես հայտնի է, ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին որոշումը Համաշխարհային բանկի գործադիր խորհուրդը կայացրել է այս տարվա մայիսի 11-ին:

Փաստաթուղթն այսօր ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար, Լաշա Խուցիշվիլին և Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը:

Ստորագրման արարողությանը մասնակցում էին էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլին և Ազգային բանկի փոխնախագահ Պապունա Լեժավան:

«Չնայած նրան, որ Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, ընթանում են բիզնեսի աջակցության միջոցառումներ, հաշվի առնելով առկա մարտահրավերները, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին աջակցությունը դեռևս անհրաժեշտություն է: Այդ պատճառով Համաշխարհային բանկի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (MSMEs) աջակցելու նոր նախագիծը նպատակ ունի օգնել այս տեսակի ձեռնարկություններին ՝ ներառյալ թվային ծառայությունների կատարելագործման և ֆինանսական ենթակառուցվածքների արդիականացման միջոցով», – նշված է Վրաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության մեջ:

Նրանց խոսքով, նախագիծը մի քանի ամիս շարունակ մշակվել է Համաշխարհային բանկի և վրացական կողմի կողմից: Ծրագիրը վերահսկելու է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության կողմից, իսկ իրականացնող կազմակերպությունները կլինեն ՝ «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը և Վրաստանի ազգային բանկը:

«Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում, կամրապնդվեն օգնության ծրագրերը փոքր ձեռնարկությունների համար, որպեսզի նրանք տարբեր բաղադրիչների, այդ թվում `դրամաշնորհային բաղադրիչի միջոցով, կարողանան հաղթահարել համավարակի պատճառած տնտեսական վնասը: Վրաստանի ազգային բանկը կապահովի արագ վճարումների նոր համակարգի (IPS) ստեղծումը, ինչը, ի միջի այլոց, կբարձրացնի կանխիկ դրամական միջոցների հասանելիությունը այդ ձեռնարկությունների համար:

Համաշխարհային բանկի նախագիծը նաև տրամադրում է տեխնիկական աջակցության բաղադրիչ, ներառյալ թվայնացման զարգացման համար անհրաժեշտ հմտությունների կատարելագործում: Համաշխարհային բանկի այս օգնությունը ֆինանսական աջակցության մի մասն է, որը Վրաստանի կառավարությունը ստացել է գործընկեր միջազգային դոնոր կազմակերպություններից ՝ «կովիդ 19»-ի համավարակի դեմ պայքարի և երկրի տնտեսության հետագա վերականգնման համար», – ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: