Այսօր Համաշխարհային բանկի հետ կստորագրվի համաձայնագիր, որի համաձայն մեր երկիրը արտոնյալ պայմաններով կստանա 85 միլիոն եվրո օգնություն, համավարակից տուժած միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար», – այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտարարել է, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով, նախագիծը նախատեսում է ստեղծել նոր արագ վճարումների, նորարարական համակարգ, որը շատ արդյունավետ միջոց կլինի ձեռնարկությունների համար, դրամական միջոցներին հասանելիության համար:
«Ես ուզում եմ պարզաբանել, որ նշված ֆինանսական աջակցությունը, այս համաձայնությունը ձեռք է բերվել Ֆինանսների նախարարության, նախարարի անմիջական ներգրավմամբ: Հաջող բանակցությունների արդյունքում: Համաշխարհային բանկը որոշումը կայացրել է մայիսի 11-ին: Էկոնոմիկայի նախարարը նույնպես ակտիվորեն ներգրավված էր այս բանակցություններում:
Ինչպես գիտեք, այս գործընթացում մենք շատ կարևոր օգնություն ենք ստացել մեր դոնորներից, համավարակից տուժած ձեռնարկություններին օգնելու համար: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Համաշխարհային բանկին, անմիջականորեն տարածաշրջանային տնօրենին, այս նախագծին աջակցելու համար:
Բացի այդ, նախագիծը վերահսկելու է էկոնոմիկայի նախարարության «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը: Ինչպես գիտեք, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը հիմնական գերակայություններից մեկն է, և, իհարկե, մենք առաջիկայում կմշակենք լրացուցիչ մեխանիզմներ և կներկայացնենք դրանք», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: