Համավարակի պատճառով առանձնահատուկ իրավիճակ է, սակայն հույս կա, որ ընտրությունները կանցկացվեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան. Սաբինե Մախլի
Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Սաբինե Մախլիի խոսքով, համավարակի պատճառով կան որոշակի բարդություններ: Սակայն, նա հույս ունի, որ Վրաստանում ընտրությունները կանցկացվեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:
«Բոլորս էլ գիտենք, որ ամբողջ աշխարհում ստեղծված է առանձնահատուկ իրավիճակ: Առաջին անգամ է, որ համավարակ կա, ուստի աշխարհի բոլոր ընտրությունների համար դա կլինի միանգամայն հատուկ իրավիճակ, կարճաժամկետ դիտորդների տեսանկյունից ստեղծվել են որոշակի դժվարություններ: Սակայն մենք հույս ունենք, որ չնայած ամեն ինչին, ընտրությունները կլինեն թափանցիկ, բաց և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:
Կկրկնեմ ու կասեմ, որ աշխարհում իրոք առաջին անգամ է, երբ ստիպված ենք ապրել համավարակի հետ միասին, հաստատված են տարբեր սահմանափակումներ, մարդիկ լարված են: Մենք հասկանում ենք, որ հարաբերություններում նույնպես որոշակի դժվարություններ կան, սակայն, այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ մարդիկ կպաշտպանեն վարքի օրենսգիրքը: Մենք բոլորս պետք է փորձենք, որ պահպանենք հանգստություն, միասին աշխատենք այս ճգնաժամը հաղթահարելու համար»,- ասել է Սաբինե Մախլին: