Համավարակի հետ կապված ռիսկերը Վրաստանում խորացնում են գենդերային անհավասարությունը. Համաշխարհային բանկ
Վերջին տարիներին Վրաստանում նկատվել է զգալի տնտեսական աճ և աղքատության կրճատում, սակայն այս գործընթացի օգուտները անհավասարորեն բաշխվել են տղամարդկանց և կանանց միջև,- այս մասին ասվում է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված ՝ «2020 թվականի Վրաստանի գենդերային գնահատում» զեկույցում:
Զեկույցի համաձայն, Վրաստանում կանանց աղքատության ցուցանիշը զգալիորեն տարբերվում է, և դա կախված է կրթությունից, ընտանեկան կարգավիճակից և սոցիալ-ժողովրդագրական առանձնահատկություններից:
Ինչպես նշված է զեկույցում, չնայած գենդերային հավասարության հարցում գրանցված առաջընթացին, COVID-19-ով առաջացած ճգնաժամի պայմաններում երկիրը որոշ ոլորտներում նույնիսկ լճացման և հետամնացության վտանգի տակ է:
«Չնայած Վրաստանում կրթությունը կանանց համար հասանելի է, դա չի կարող նշանակել անպայման նրանց հմտությունների և (կամ) աշխատաշուկայի արդյունքների բարելավում: Չնայած դպրոցական կրթության գրեթե համընդհանուր ծածկմանը, կրթական համակարգը դժվարանում է որակյալ կրթություն և հմտություններ ապահովել տղաների և աղջիկների համար, ինչը վկայում է Վրաստանի 0.57 մարդկային կապիտալի զարգացման ինդեքսի (HCI) գնահատականը, որը նշանակում է, որ երիտասարդները 18 տարեկանում կարողանում են իրականացնե իրենց մարդկային կապիտալի միայն 57 տոկոսը», – ասվում է զեկույցում:
«Ապագայում Վրաստանը պետք է առաջնահերթ քայլեր սահմանի համապատասխան հմտությունների ձեռքբերմանը նպաստելու համար, և, ինչպես ցույց է տալիս զեկույցը, նաև բարելավել կանանց աշխատաշուկայի և ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվելու ունակությունը: Այս առաջնահերթությունները կարող են բարձրացնել կանանց տնտեսական ներուժը, ինչպես նաև խթանել նրանց բարեկեցությունն ու զարգացումը տարբեր ոլորտներում», – հայտարարել է Համաշխարհային բանկի, Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը:
«2020 թվականի Վրաստանի գենդերային գնահատման» համաձայն, կանանց հասանելիությունը տնտեսական կարողությունների վրա ի տարբերություն տղամարդկանց սահմանափակ է:
«Վրաստանում գենդերային անհավասարությունը 19 տոկոսային կետ է, աշխատանքային ռեսուրսների մասնակցության տեսանկյունից, իսկ աշխատավարձի մասով ՝ տղամարդիկ 16 տոկոսով ավելի բարձր են վճարվում, քան կանայք ՝ ըստ ժողովրդագրական տվյալների և աշխատանքի բնութագրերի:
Բացի այդ, կանանց մասնագիտական և ճյուղային տարանջատումը հանգեցնում է նրանց աշխատանքի տեղավորմանը այն տնտեսություններում, որտեղ եկամուտները ցածր են: Նրանք սովորաբար ավելի քիչ են ներգրավվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գիտությունը, տեխնոլոգիաները, ճարտարագիտությունը և մաթեմատիկան (STEM): Բացի այդ, ֆինանսների և այլ խոչընդոտների սահմանափակ հասանելիությունը կարող է սահմանափակել կանանց ձեռներեցության ներուժը: Այս տարի, կանանց միջազգային օրը, աշխարհը կարևորեց կանանց ղեկավարության կարևորությունը և նրանց ներդրումը COVID-19-ին արձագանքման գործընթացում, բայց համավարակը նաև խոչընդոտում է գենդերային հավասարության առաջընթացին և մեծացնում գենդերային անհավասարության ընդլայնման ռիսկը»,- հայտարարում է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, Ալան Փուքս Տարլովսկին:
Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում համավարակն ուժեղացրել է գենդերային խոցելիությունը, որի պատճառով կանանց մեծ մասը սթրես է ապրում, քանի որ նրանք ստիպված են հավասարակշռել վճարովի և չվճարված աշխատուժը, ինչը նշանակում է, մի կողմից, ընտանիքի և երեխաների խնամքի անհրաժեշտություն, և, մյուս կողմից նրանց բիզնեսի հաջողության ապահովում:
Վրաստանում նոր ուսումնասիրության ապացույցները վկայում են այն մասին, որ COVID-19-ի համավարակի սկսվելուց հետո աշխատանքից դուրս են եկել ավելի շատ կանայք, քան տղամարդիկ: Ինչպես այլ երկրներում, սահմանափակ տվյալները Վրաստանում գենդերային բռնության (GBV) ուսումնասիրման և արձագանքման հիմնական խոչընդոտն են: Առկա տվյալները ցույց են տալիս, որ կանանց 6 տոկոսը զուգընկերոջ կողմից ֆիզիկական և (կամ) սեռական բռնության են ենթարկվում: Գենդերային բռնության վերաբերյալ տեղեկատվությունը հաճախ չի տրամադրվում ՝ չնայած խնդրի լուծման համար առկա քաղաքականության և ծառայությունների մշակմանը: Մյուս կողմից, գենդերային նորմերը, որոնք ավանդաբար հանգեցրել են գենդերային բռնության, փոխվում են հատկապես երիտասարդների շրջանում: Համաշխարհային բանկը շարունակում է աջակցել կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, Վրաստանում գենդերային հավասարության խթանման գործում», – ասված է Համաշխարհային բանկի հայտարարության մեջ: