Համավարակի դեմ պայքարի գործընթացում էկոնոմիկայի նախարարության ներգրավվածությունը շատ կարևոր է, աջակցություն եմ հայտնում Նաթիա Թուրնավային. Իրակլի Ղարիբաշվիլի
Կարճաժամկետ ծրագրում կարևոր է համավարակի դեմ պայքարը, այնպես ինչպես առողջապահական, այնպես էլ տնտեսական ծանր հետևանքների հաղթահարելը: Ես այս ամբիոնից մեկ անգամ ևս սատարում եմ Նաթիա Թուրնավային, քանի որ էկոնոմիկայի նախարարության ներգրավվածությունը այս գործընթացում չափազանց կարևոր է, – այս մասին խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է վարչապետի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլին:
«Մեզ անհրաժեշտ է, որ բիզնեսը ունենա առավելագույն աջակցությունը և ոչ մի հարց չմնա չլուծված: Խնդիրները պետք է ժամանակին լուծվեն, ընդհանուր առմամբ, կառավարության մակարդակով», – հայտարարել է վարչապետի թեկնածուն: