Համավարակի արդյունքում Վրաստանի տարածաշրջաններում աճել է անշարժ գույքի վրա պահանջարկը. «Ռոյթեր»
Համավարակի արդյունքում Վրաստանի տարածաշրջաններում աճել է անշարժ գույքի վրա պահանջարկը. «Ռոյթեր»

Վրաստանում կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում քաղաքից դուրս գտնվող անշարժ գույքի վրա աճել է պահանջարկը: Այս մասին հոդված է հրապարակել «Ռոյթերը»:

Հոդվածում խոսվում է 45-ամյա ինժեներ Լեքսո Չարկվիանիի մասին, ով գյուղերում բարձիթողի արված անշարժ գույքի համար նոր սեփականատերերի է փնտրում ինտերնետի միջոցով:

Ըստ «Ռոյթեր» գործակալության, Չարկվանին վերջին երկու տարիների ընթացքում, Ռաճա-Լեչխխումի շրջանում վաճառել է 70 տուն:

Գործակալության հետ զրույցում Չարկվինին ասել է, որ համավարակի արդյունքում քաղաքաբնակները հասկացել են, որ իրենց պետք է գյուղական տուն, որտեղ կարող ես անհրաժեշտության դեպքում վայելել հանգիստտ:

Հոդվածի հեղինակը խոսել է նաև Միլանում բնակվող վրացի Էլիսո Կրիվալիձեի հետ, ով հայտարարում է, որ կորոնավիրուսը արագացրել է Վրաստան վերադառնալու իր ծրագիրը: