Համավարակը հաղթելու ճանապարհն անցնում է ողջամիտ սահմանափակումների, մասսայական պատվաստումների, ուղղակի ազդող դեղամիջոցների և վարակնի բնական թուլացման վրա. Ամիրան Գամղրելիձե
Համավարակը հաղթելու ճանապարհն անցնում է ողջամիտ սահմանափակումների, մասսայական պատվաստումների, ուղղակի ազդող դեղամիջոցների և վարակնի բնական թուլացման վրա. Ամիրան Գամղրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, այն բանի տոկոսային ցուցանիշը, թե բնակչության որ մասն է համաձայնպատվաստվել կորոնավիրուսի դեմ, տատանվող է, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով: Գամկրելիձեի խոսքով, երկրում առկա է ուժեղ հակապատվաստման շարժում և միևնույն ժամանակ, բնակչությունը պատշաճ կերպով տեղեկացված չէ պատվաստումների մասին:

Միևնույն ժամանակ, Ամիրան Գամկրելիձեն անվանեց չորս հիմնական ուղղությունները, որոնք կարող են հաղթահարել համավարակը:

«Թվերը միշտ տատանվում են և խոսքը միայն պատվաստանյութի մասին չէ: Ինչպես գիտեք, հակապատվաստման մեծ շարժում կա աշխարհում և մեզ մոտ: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկը բնակչության շրջանում տեղեկատվության պակասն է: Ահա թե ինչու մենք պետք է օգնենք, քանի որ համավարակի հաղթահարման ուղին անցնում է երեք կամ չորս ուղղություններով. Ողջամիտ և ժամանակին սահմանափակումներ, բնակչության զանգվածային պատվաստում և երրորդ այսպես կոչված դեղամիջոցների ուղղակի օգտագործում, որը, վստահ եմ, այս տարի արդեն կլինի:

Նաև քննարկման ենթակա է մեկ այլ եղանակ, որ որոշակի ժամանակ անց վարակը կավարտի իր այսպես կոչված կենսաբանական ցիկլը, այն փոքր-ինչ կթուլանա և ամբողջ տարվա ընթացքում կվերածվի համեմատաբար թույլ վարակի կամ գրիպի նման սեզոնային վարակի: Բայց, ինչպես գիտեք, այս ամենը տեսական քննարկման առարկա է», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: