Համատեղ բանաձևի տեքստի 95 տոկոսը համարյա համաձայնեցված է. Իրակլի Սեսիաշվիլի
Ունեմ զգացմունք, որ բանաձևին բոլորս աջակցելու ենք,- այս հայտարարությունը արել է խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ իրակլի Սեսիաշվիլին, Արչիլ Տատունաշվիլիի գործով բանաձևի տեքստի մասին զրուցելիս:
Սեսիաշվիլիի խոսքերով, խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության համատեղ բանաձևի տեքստի 95 տոկոսը համարյա համաձայնեցված է:
«Ունեմ զգացմունք, որ բանաձևին բոլորս աջակցելու ենք: Սա հարկավոր է երկրի, այլ ոչ թե որևէ քաղաքական ուժին: Ինչ վերաբերում է այն փոքր դետալներին, որոնց շուրջ անհամաձայնություն կա, չեմ կարծում, որ իրենից ներկայացնում է այնպիսի սկզբունք, որի պատճառով ընդիմությունը կհրաժարվի աջակցել համատեղ բանաձևին:
Խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության համատեղ բանաձևի տեքստի 95 տոկոսը համարյա համաձայնեցված է, և բոլորս միասին պայմանավորվել ենք, որ պետք է պաշտպանենք մեր երկրի հետաքրքրությունները»,-հայտարարել է Իրակլի Սեսիաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan