Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը 145 ռուս մարզիկի դոպինգ֊նմուշում հայտնաբերել է կեղծիք
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը 145 ռուս մարզիկի դոպինգ֊նմուշում հայտնաբերել է կեղծիք

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայից վերցված 298 մարզիկի դոպինգ֊նմուշները ստուգելուց հետո, 145֊ում հայտնաբերել է կեղծվածություն։ Այս մասին հայտարարել է WADA֊ի հետաքննչական բաժնի պետ, Գյուտեր Յունգերը։

145 մարզիկի տվյալները փոխված են կամ ջնջված։ Որոշ տվյալներ գրանցվել են հին ամսաթվով։ Մենք կարող ենք սահմանել, թե որ ֆայլերն են ջնջված և երբ, սակայն հաճախ անհնար է դրանց վերականգնումը֊, գերմանական մամուլին ասել է Յունգերը։

2019 թվականի դեկտեմբերի 9֊ին համաշխարհային հակադոպինգային գործակալության գործկոմը ընդունել է որոշում, 4 տարով ռուս մարզիկներին զրկել միջազգային մրցաշարերից։