Համաշխարհային բանկը կրճատել է Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը
Համաշխարհային բանկը կրճատել է Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը: 2019 թվականի արդյունքների համաձայն, Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ավելացել է ընդամենը մեկ տոկոսով: Նախորդ գնահատմամբ, տնտեսական աճն ընթացիկ տարում կազմել է 1.2 տոկոս:
Համաշխարհային բանկի վերլուծաբանները համարում են, որ ՀՆԱ-ի աճը 2020 թվականի համար կլինի առավել չափավոր, քան մինչ այդ էր կանխատեսվում, 1.7 տոկոս՝ 1.8-ի փոխարեն:
Վերլուծաբանները համարում են, որ էկոնոմիկայի կրճատված աճը պայմանավորված է մի քանի գործոնով, այդ թվում՝ ներդրումների և առևտրի մակարդակի նվազեցմամբ: