Համասը Իսրայելին է հանձնել ևս մեկ պատանդի մարմինը, ևս երեք պատանդներ մնում են Գազայում
Համասը Իսրայելին է հանձնել ևս մեկ պատանդի մարմինը, ևս երեք պատանդներ մնում են Գազայում

Համասը Իսրայելին է հանձնել ևս մեկ պատանդի մարմինը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմը հայտարարել է, որ խումբը Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է հանձնել Մենի Գոդարի մարմինը։

Ռոյթերսի տվյալներով՝ 73-ամյա Գոդարը բնակվում էր Գազայի մոտ գտնվող կիբուցում և սպանվել է Համասի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակման ժամանակ, և նրա մարմինը տեղափոխվել է Գազա։

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Գազայում մնում են ևս երեք պատանդների մնացորդները։