«Համասը» հայտարարել է, որ Իսրայելին է հանձնել ևս երկու պատանդի մարմիններ
«Համասը» հայտարարել է, որ Իսրայելին է հանձնել ևս երկու պատանդի մարմիններ

«Համասը» հայտարարում է, որ Իսրայելին է հանձնել ևս երկու պատանդի մարմիններ։ Սակայն խմբավորումը հայտարարում է, որ դեռևս չի կարողանում վերադարձնել մնացած մարմինները։

«Համասը» հայտարարում է, որ իրեն ժամանակ և մասնագիտացված սարքավորումներ են անհրաժեշտ Գազայի փլատակներից մարմինները դուրս բերելու համար։ Համասը հայտարարում է, որ հավատարիմ է մնում համաձայնագրին և վերադարձրել է բոլոր մարմինները, որոնց հասանելիություն ունի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Համասը չպահպանի հրադադարի համաձայնագիրը, իսրայելական ուժերը կարող են վերսկսել ռազմական գործողությունները։ Թրամփը հայտարարել էր, որ իր «մեկ խոսքը բավարար է» Գազայում ռազմական գործողությունները վերսկսելու համար։